19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որոշ պաշտոնյաների փողերը, կազինոները, սիրուհիները կհայտնվեն համացանցում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 31 պատգամավոր:

Թեև նախագին ընդունվեց, այնուամենայնիվ, որոշ պատգամավորներ  բավական կոշտ արտահայտվեցին այս նախագծի մասին։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց՝ սա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին, իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց՝  քիչ է մնում մարդկանց վրա ժուչոկներ տեղադրեն։

Անդրադառնալով վերոնշյալ նախագծին՝ Henaran.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ  Ալեն Սիմոնյանը նշեց՝ այն հակասահմանադրական է։ 

 «Մարդու անձնական կյանքի  հետ կապված՝ չի կարելի նման բան անել, բայց իրավական հարցերը մի կողմ դնենք։ Հնարավոր է ՝ նույնիսկ ինչ-որ քայլեր լինեն՝ իրավական հարթության հետ կապված․ այդ մասին դեռ կխոսենք։  Բայց  սա պիտի ավելի շատ իշխանական թևի ներկայացուցիչներին, ՀՀԿ-ականներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, նախարարներին անհանգստացնի, քանի որ ընդդիմադիրների մեծ մասին այսպես թե այնպես լսում են, գաղտնալսում են։ Առաջին անգամը չէ   կամ էլ առաջին տարին չէ, որ մենք գիտենք՝ մեր հեռախոսները լսում են, մեզ նկարահանում են, ուստի եթե մի պահ անգամ մարդու իրավունքներին ուշադրություն չդարձնենք, ապա պետք է շեշտել՝ իշխանավորները պիտի հասկանան՝ դա հետագայում իրենց էլ է վնասելու»,-  ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ բարձրաստիճան պաշտոնյաները երևի դեռ չեն էլ գիտակցում՝ այս նախագծի պատճառով որքան կարող են տուժել։
 «Հետո իրենց շանտաժ են անելու, ստիպելու են ինչ-որ գործողություններ անել, տեսանյութերը դնելու են դեմները՝ նրանց անձնական կյանը, փողերը, կազինոն, սիրուհիները․․․ ինչ ասես-չասես կնկարեն, մի օր էլ ինտերնետում կհայտնվի այդ ամենը։ քաղաքական առումով իրենք ավելի շատ  մտածելու բան ունեն, իսկ քաղաքացիների մասով  պետք է ասեմ՝ մարդկանց բնակարան, անձնական կյանք ներխուժելը․․․․ այդ օրենքի նախագիծն  ուղղակի հակասահմանադրական է», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ