17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկաններին իրավունք կվերապահվի ձայնագրել ու տեսանկարահանել

Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է հանցագործությունները կանխելիս, կամ բացահայտելիս հասարակական կարգի պահանութունը, այդ թվում նաև ճանապարահային երթևեկության անվտանգությունը ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

 «Մասնավորապես օրենքում ամրագրված է, որ կսահմանվեն հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող և լուսանկարահանող տեխնիկական միջոցների, ինչպես նաև ոստիկանների շարժակական տեսանկարահանող և լուսանակարհող տեխնիկական միջոցների օգտագործման առաջնահերթությունները»,-ասաց նա: Վարդան Եղիազարյանը նշեց, որ տեսանկարահանումը և լուսանկարահանումը իրականացվելու են միայն ծառայողական և ոչ անձնական տեխնիական միջոցներով: Նկարահանման համար պարտադիր նախազգուշացման պահանջ կսամանվի, նաև նյութի պահպանելու ժամկետներ կսահմանվեն: «Նախագծում պահպանման ժամկետը տրվել է 7 օր, որից հետո կոչնչացվեն, իսկ որոշ դեպքերում կարող են տարաժամկետվել»,-ասաց նա: Կսահմանվի այլ նպատակներով օգտագործելու և հրապարակելու արգելքը և պաշտոնատար անձանց շրջանակը, ովքեր կարող են տվյալներին ծանոթանալ, ոչնչացնել և այլն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ