07 Ապրիլի, Երեքշաբթի, 2020
KFC

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գաղտնի դատ է արել և ազատել զինվորի կյանք խլած սպային

datavor-artyush-gabrielyan-sasna-tsrer-634x445(1)

«2017թ. հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդոկ Գալստյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:
Արտուշ Գաբրիելյանը, հղում կատարելով ՀՀ օրենսդրության մի շարք հոդվածների, հանգել է հետևության, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովը, հիմնավոր հետևության հանգելու համար անհրաժեշտ և բավարար վերլուծության և գնահատման չի ենթարկել դատապարտյալ Անդոկ Գալստյանին պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար ՀՀ Քր. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1 և 1.2 մասերով բացահայտման ենթակա հանգամաքները, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտել դատապարտյալի վերաբերյալ բացասական բնութագիր տալու պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովի եզրակացությանը և գտել է, որ ներկայացված նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար հանձնաժողովին նման դատողություն անել:
Դատարանը որոշել է դատապարտյալ Անդոկ Գալստյանին պայմանական վաղաժամկետ ազատել նշանակված պատժի չկրած՝ 1 տարի 4 ամիս 11 օր կրումից՝ պատժի չկրած մասի չափով սահմանելով փորձաշրջան:
Իսկ ի՞նչ է արել Անդոկ Գալստյանը: Առանձնապես քիչ բան. ընդամենը ձեռքերով ու բռունցքներով դաժանաբար ծեծելով՝ կյանքից զրկել է պարտադիր ժամկետային զինծառայող, ընդամենը երեք ամսվա զինվոր Արամ Ոսկանի Մկրտչյանին, որի համար դատապարտվել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամանակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 3.1. կետի համաձայն՝ Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է անկախ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 3.4-րդ կետի համաձայն՝ Դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար:

Անհասկանալի /Իրականում՝ կարելի է շատ բան հասկանալ/ պայմաններում դատարանը պատշաճ կերպով չի ծանուցել տուժողի իրավահաջորդին, այլ կերպ ասած՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն իրականացրել է տուժողի իրավահաջորդից գաղտնի դատավարություն՝ պատժից ազատելով իր որդու կյանքը զրկած դատապարտյալին:
Հարց է առաջանում՝ ինչու՞…Յուրաքանչյուրը կարող է տալ յուրովի պատասխան:

Ցավալիորեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նշված ակնհայտ ապօրինի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժել է երեկ կայացված որոշմամբ /Դատավոր՝ Կ. Մարդանյան/, ինչը խոսում է այն մասին, որ ուղղակիորեն խնդիր էր դրված լուծել հարցը…

Լուծել եք՝ լավ եք արել: Այդուհանդերձ՝ մեծ-մեծ մի խոսեք հանցավորության դեմ պայքարի արդյունավետության մասին, արդար դատական համակարգի գոյության ու արդարադատության իրականացման մասին:
Մարդիկ տարիներ շարունակ բողոքում են, ընդվզում, որ հանցանք կատարած անձինք մնում են անպատիժ, պատժվելուց էլ մի քանի տարի հետո ազատվում են ու վայելում կյանքը…
Հասարակությունը շատ լավ տեսնում է, թե Դուք ինչպիսի վերաբերմունք ունեք մարդկային ճակատագրերի հանդեպ, և թևաթափ են լինում Ձեր որոշումներից:
Մարդիկ տեսնում են, որ իրենց երեխային բանակ ուղարկելուց հետո երաշխավորված չէ նրանց կյանքը, ու գնում երկրից՝ իրենց հետ տանելով իրենց զավակներին…
Դուք շարունակեք մեծ-մեծ խոսել…»:

Փաստաբան Նորայր Նորիկյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ