20 Ապրիլի, Ուրբաթ, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Սա օդից չի եկել, սա նախագահի, մեր ուժային կառույցների ամենօրյա աշխատանքի արդյունք է

1473762916-7717

«ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին, մեր նպատակն ու մեր կարծիքը չի փոխվել. ՀՀ-ում որևէ քաղաքացի անգամ իր պաշտոնից, ֆինանսից, օրենքից վեր լինել չի կարող»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վերջին օրերին աղմկահարույց դեպքի մասին, որին մասնակցություն էր ունեցել քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին:

Նա ընդգծեց, որ բոլորը օրենքի առջև պետք է հավասար լինեն, բայց աշխարհում չկա մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է, ու խնդիր չկա: «Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ կարող եմ առաջ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժեղային կառույցի աշխատանքի: Մեկը ժամեր առաջ հրապարակեց ԱՄՆ պետդեպը, որը հստակ սանդղակ ներկայացրեց երկրների, որտեղ այցելությունն անվտանգ չէ, որտեղ կա կամ չկա ահաբեկչության վտանգ: ՀՀ-ն առաջին ցանկում է ամենաապահով ու անվտանգ երկրների մեջ: Սա օդից չի եկել, սա նախագահի, մեր ուժային կառույցների, իշխող քաղաքական ուժի ամենօրյա աշխատանքի արդյունք է, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի օրնիբուն աշխատանքի արդյունք է»:

Նա հիշեցրեց, որ այդ նույն զեկույցում Ադրբեջանը գտնվում է վտանգավոր երկրների ցանկում: «Հայաստանը շատ ավելի անվտանգ է, քան մեր հարևան երկրները»:

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ