26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի առաքելությունը

Շարունակվում է ԵԿՄ առքելությունն Արցախում: Այսօր ուխտագնացները շնորհավորեցին Արցախի բազմազավակ ընտանիքների, մի շարք զորամասերի զինծառայողների, բուժհիմնարկների անձնակազմերի եւ բուժում ստացողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Երեք սերունդների երկրապահները եղան նաեւ հոսպիտալներում: Ամենուր փոխանցվում էին ջերմ խոսքեր եւ խորհրդանշական նվերներ:
Երկրապահները հանդիպում ունեցան Ստեփանակերտի քաղաքապետարանում եւ մի շարք վարչական շրջանների աշխատակազմերում: Երկուստեք փաստվեց, որ առաքելությունները նույնական են: Արցախի վարչական շրջանների պատասխանատուները թվարկում էին, որ Երկրապահն իր պարտքը կատարել է 1989-94 թվականներին, եղել է բանակի հմնադիրն ու հիմնասյունը, ակտիվորեն մասնակցել է 2016-ի ապրիլյանին եւ այսօր էլ հստակորեն ապացուցում է, որ ամեն մի վայրկյան արցախցու կողքին է, որ 1989-ից ցայսօր չի հեռացել Արցախից:
Վաղն էլ երկրապահները լինելու են Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի սահմանային զորամասերում, մարտական հենակետերում: Մարտակերտյան ուղղությունը մինչեւ Մաղավուզ, Մատաղիս, Թալիշ, գլխավորելու է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ