20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի վիճակը ծանր է. բուժօգնություն չի ցուցաբերվում

«2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանն այս օրերի ընթացքում բժշկական հետազոտության չի ենթարկվել»,-այս մասին այսօր՝լրագրողների հետ զրույցում հայտնել էԱրմեն Բիլյանի  շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը:

Պաշտպանը նշել է , որ  Արմեն Բիլյանի հետազոտության կազմակերպման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել, ընդամենը մեկ հանձանժողով է այցելել եւ «Հարմարվողականության խանգարում» է ախտորոշվել, որը ծիծաղելի է:

«Ինձ ուղարկվել է գրություն այն մասին, որ Արմեն Բիլյանի տեղափոխման հարցը կազմակերպելու համար անհրաժեշտ է  նիստը նախագահող դատավորի՝ պարոն Մակյանի գրությունը, իսկ դատարանին ուղարկվել է գրություն առ այն, որ քանի որ բժշկական հետազոտությունների մակարդակը նույնն է թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, թե «Արմավիրում», այդ պատճառով տեղափոխելու անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:

Նշենք, որ Արմեն Բիլյանն ավելի քան 20 օր է, ինչ հացադուլի մեջ է:  Արմեն Բիլյանը պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ, բացի այդ, նա պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ