19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրն ու վայրը հայտնի են. ՀՀ ԱԳՆ. tert.am

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի կեսին: Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը վերահաստատել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հանդիպման օրը և վայրը հայտնի է, բայց այն դեռ չի հրապարակվում»,- ասել է Տ. Բալայանը՝ մեջբերելով Էդվարդ Նալբանդյանի վերջին հարցազրույցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ նախաձեռնությամբ Վիեննայում կայացել էր Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։

Ավելի վաղ Մամեդյարովն էլ հայտարարել էր, որ հանդիպման վայրը և կոնկրետ օրը դժվար է նշել, բայց ասել էր, որ այն տեղի կունենա 2018 թ.-ի հունվարի կեսին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ