22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուսինների աղոթքը ջարդում է սատանային

Շատ լավ բան է երբ ամուսինները միասին աղոթում են ամեն օր: Բայց միլիոնավոր ընտանիքներում սա չի պատահում: Սա այն պատճառով է, որ ձեր կյանքի թշնամին՝ Սատանան, ամեն ինչ անում է, որ խանգարի:

Ցանկացած բան, որ ամուսիններին մտքով մոտեցնում է իրար, որ համաձայնություն լինի, վտանգավոր է Սատանայի համար, որովհետև նա կպարտվի այդտեղ: Նա ձեր դեմ կպայքարի ձեր ուշադրությունը շեղելով, թյուրիմացություններ ստեղծելով, խանգարելով, իրար նկատմամբ վախ առաջացնելով, հոգնածություն բերելով ու հազար ու մի նման հնարքներ առաջացնելով, որ դուք իրար հետ չաղոթեք, կամ իրար հետ միաբան չլինեք մտքով:

Ժողովուրդ ջան, հիշեք, որ «մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ՝ … խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփ 6:12):

Եթե այս չարի դեմ պատերազմեք Տեր Հիսուսի անունը կանչելով և ընտանիքներում իրար հետ աղոթելով, ապա կհաղթեք: Պետք է սկսել փոքր քայլերից: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ