22 Հունվարի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Միլանի «Ինտերի» հիմնը՝ հայ երգչի կատարմամբ /տեսանյութ/

Օրերս համացանցում հայտնեց լրագրող, երգիչ Արմեն Հայրապետյանի «Pazza Inter Amala» երգի տեսահոլովակը։ Այս երգն, ինչպես հայտնի է, Միլանի «Ինտերի» հիմնն է։
 
Խոսելով նոր  տեսահոլովակի  մասին՝ Արմեն Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Տեսահոլովակի,  երգի եւ,  ընդհանրապես․  ծրագրի մասին շատ լավ խոսքեր եմ լսել աշխարհի տարբեր անկյուններից: Եթե յութուբյան իմ էջում կարդաք տեսահոլովակի մենկաբանությունները, ամեն ինչ պարզ կդառնա: Հունաստանից, Վրաստանից, Կոլումբիայից ու անգամ Տրինիդադ եւ Տոբագոյից են մարդիկ գրում»:
 
Արման Հայրապետյանը նշեց՝ ակնկալում  է, որ երգը կդառնա սիրված Ինտերի բոլոր երկրպագուների կողմից, ավելին, հույս ունի, որ այս երկը կպարացնի նաեւ մյուս թիմերի երկրպագուներին:
 
«Տեսահոլովակն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ այս ծրագիրը վաղուց կար մտքումս: Երգն ուղարկել էինք Միլան: Ինտերի ներկայացուցիչները տեսել են եւ պաշտոնապես պատասխանել, որ շատ հավանել են մեր աշխատանքը. Այն շատ կրեատիվ է ստացվել:
 
Երգի վրա աշխատանքը տեւել է մի քանի ամիս, իսկ   տեսահոլովակը մի քանի օրում ենք նկարահանել, մի քանի օր էլ մոնտաժային աշխատանքներն են իրականացվել: Ստացել ենք այն, ինչ մտածում էինք: Միայն թե, աշխարհի տարբեր երկրներից ակնկալվող տեսանյութերը քիչ էին: Հիմա, երբ արդեն տեսել են, թե ինչ էինք անում, ինչ էինք փորձում ստանալ, շատերն ափոսոանք են հայտնում, որ իրենք էլ չեն մասնակցել: Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել ծրագրի իրականացմանը», – եզրափակեց երգիչը:
 
 
 

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ