26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղցկեղից խուսափելու համար տարեկան մեկ անգամ հետազոտվեք. բժշկի հորդորը /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայ–ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ընդգծեց՝ քաղցկեղի բուժմանբ հարցում կանխարգելումը կարևոր նշանակություն ունի: 
«Կանխարգելման շնորհիվ կարելի է հեշր հաղթահարել այդ ծանր դադավճիռ թվացող հիվանդությունը, եթե մենք ժամանակին այցելենք բժշկի», – ասաց Խաչանուշ Հակեբյանը՝ շեշտելով՝ իրենց կենտրոնի հիմնադրման օրվանից ի վեր՝ մասնագետները ջանացել են պացիենտին հասցնել այդ կարևոր հորդորը.  հիվանդությունը կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բուժելը: 
«Մեզ համար ուրախալի է, որ մեր այցելուների գրեթե մեկ երրորդը երիտասարդներ են. երիտասարդները  դիմում են բժշկի, հետազոտություններ են անցկացվում,  հետևաբար կարողանում ենք ուս ուսի տված պայքարել քաղցկեցի դեմ: Սրա մասին խոսում եմ յոթ հազար կանանց փրկված կյանքերը, ովքեր ցավեր ու գանգատներ չեն ունեցել,  և առողջ ժամանակ դեմել են բժշկին: Մարդը առողջ վիճակում պետք է գնա բժշկի. տարեկան մեկ անգամ հարկավոր է դիմել բժշկի՝ հետազետվելու համար», –  ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Հայ–ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթայինախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանն իր հերթին շեշտեց՝ հասարակությունն այսօր ավելի տեղեկացված է դարձել և ավելի ուշադիր՝ իր իսկ առողջության նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ