04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Առաջնագծում են այն բոլոր հիշվող զգացողությունները, որոնք յուրօրինակ են և երբեք չեն մոռացվում»

Ֆիզիկապես պաշտպանված ենք բոլորս, և այդ պաշտպանական գործում անփոխարինելի տեղում է մեր Հայ Զինվորը։  Զինվորական համազգեստ կրող մեր երիտասարդները քաջ գիտակցում են իրենց գործն ու անելիքը։ Նրանք ամուր են պահում հայրենի սահմանը՝ սեփական ուժերով, նվիրումով, հայրենասիրությամբ և խելքով։

«Ամեն անգամ հայտնվելով որևէ զորամասում, անմիջապես ցանկություն է առաջանում տեղեկանալ բոլոր զինվորների մասին, զրուցել ու փոխանցել այն  տրամադրությունը, որով մի փոքր ժպիտ կարող ես պատճառել մեր զինվորին։

Մարտակերտ այցելության ժամանակ մեր զրուցակիցն էր Դավիթ Գևորգյանը։ Մի համեստ ու տաղանդավոր զինվոր, ով մեզ  ողջունեց իր երաժշտական կատարմամբ՝ <<Թռչեի մտքով տուն>>։ Դավիթի  ձայնի  ելևէջները մեզ տարան հեռու- հեռու  հիշողությունների  գիրկը, որոնք ուղիղ  կապ ունեն Հայ Զինվորի հետ»,-Henaran.am-ի հետ իր տպավորություններով է կիսվում «Քաղցրավենիք զինվորին» նախաձեռնության կազմակերպիչ Անի Ենգիբարյանը։

Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակներում ոչ միայն քաղրավենիք, այլև անհրաժեշտ պարագաներ են հավաքվում, տեղափոխվում զորամասեր:

Մեր զրուցակիցը շարունակում է. «Միշտ ուշադիր զննում ես այն հայացքը, որը պատկանում է զինվորին, այն աչքերը, որում կա  լուռ կարոտ, թաքուն ժպիտ և համեստ երազ։ Մեր Դավիթի կատարման ընթացքում  նույն հայացքն էր ու  նույն աչքերը։

Դավիթ Գևորգյանը ծնվել է 1998 թ մարտի 11-ին։ Զինվորական ծառայության զորակոչվել է 2016 թ հուլիսի 22-ին։ Նա ծառայում է Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամասում։ Դավիթին հանդիպելով Մարտակերտի դիրքերից մեկում՝ աննկատ հայացքով նկատեցինք, թե ինչ  նվիրվածությամբ և գրագետ է իրականացնում իր զինվորական  պարտականությունները։

Դավիթի նպատակային ընթացքը արդեն վաղուց  սկսվել է՝ նա բանակում իր ընկերների տրամադրությունը փոխելու և բանակային կյանքում հետաքրքրություն մտցնելու համար օգտագործում է իր երաժշտական տաղանդը։

Դավիթը նվագում է կիթառ և ունի շատ կարևոր մի երազանք, որն արդեն նպատակ է․  ծառայությունը վերջացնելուց հետո ընկերոջ հետ զարգացնելու է իր երաժշտական ունակությունները և ստեղծԵլու սեփական ձայնագրման ստուդիան։

Դավիթը մեծ ոգևորվածությամբ էր խոսում իր զինվորական ծառայության մասին, քանի որ, ինչպես ինքը նշեց, դա մեծ հպարտությամբ է իրականացնում և գիտակցում է, թե ինչու է նա գտնվում բանակում և ինչումն է իր դերը։

«Ես երբեք չէի պատկերացնի, որ ծառայելով հայոց բանակում ու հատկապես սահմանագծին, ինձ այսքան լավ կզգամ,- նշում է Դավիթը,- լավ եմ զգում, քանի որ այստեղ հասկանում եմ այն կարևոր առաքելությունը, որը պետք է անել։ Սահմանագծին, առավել ևս, փոխվում է ամեն դիրքորոշում և գաղափարական մոտեցումներ այլ բովանդակություն են ստանում»։

Յուրաքանչյուր իրավիճակ որոշակիորեն ունի իր ազդեցությունը մարդու կյանքի որակի և բովանդակության վրա։ Այն, անկասկած առաջ է բերում փոփոխություններ։ Ծառայությունն իր անդրադարձն է ունեցել Դավիթի մտքերի, հույզերի վրա ։ «Իմ մտածելակերպն ու աշխարհընկալումն է փոխվել։ Շատ երևույթներ արդեն այլ կերպ եմ գնահատում և արժևորում։ Ինձ որ հիշում եմ քաղաքացիական կյանքում և համեմատում եմ արդեն իսկ այս իմ ներկա վիճակի հետ, տեսնում եմ ահռելի փոփոխություն։ Ես սկսում եմ զգալ, թե ոնց եմ սկսել մտածել ավելի հասուն ձևով, այլևս  այն երեխայական հայցքները չկան»։

Դավիթի համար զինվորական ծառայության ամենատպավորիչ փուլմ առաջնագծում գտնվելն է ։ «Առաջնագծում են այն բոլոր հիշվող զգացողությունները, որոնք յուրօրինակ են  և երբեք չեն մոռացվում»,- ասում,  է Դավիթը։

Ծառայության պատրաստվող  հայ տղաներին Դավիթը խորհուրդ է տալիս  արդեն իսկ  տրամադրված լինեն այդ երկու տարիների հանդեպ, քանի որ նրանք պետք է ապրեն այն կյանքով, որը կոչվում է բանակ և ծառայություն։ «Շատ կարևոր է շուտ հարմարվել այս նոր կյանքին, որպեսզի դժվար  չթվա ծառայությունը, մոռանան իրենց որոշ սկզբունքներ և ձեռք բերեն ընկերներ։ Առանց ընկերոջ բանակում  դժվար կլինի, կարելի է ասել նույնիսկ անհնար, քանի որ դու չես կարող այդ միօրինակության մեջ մնալ միայնակ»։

Դավիթի հետ մեր զրույցն ընդհատվեց ժամանակային խիստ հրամանի պատճառով՝ դիտարկման ժամն էր, Դավիթը սահմանի՝իրեն տրված հատվածը պետք է հսկեր, որպեզի Արցախ աշխարհի և Հայաստանի խաղաղությունը ապահովագրի։

Դավիթի զինվորական ծառայության ավարտին մնացել է մի քանի ամիս։  

Մի բան եմ ուզում՝ ավելի շատ սեր ու ջերմություն տանք հայ զինվորին, ավելի հոգատար ու ուշադիր լինենք։ Մեր սերը նրանց ավելի հայրենասեր, ազգապաշտ, խիզախ ու անձնվեր կդարձնի։ Չզլանանք այս կարևոր հարցում։ Բարի ծառայություն և վերադարձ Հայ Զինվոր»,-եզրափակում է դիրքերից վերադարձած մեր զրուցակիցը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ