27 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

Լույսը բացվեց իր բոլոր բարիքներով. խոսենք Աստծո հետ

tumblr_mbl22yKrYl1rgtojyo1_500_large

Լույսը բացվեց իր բոլոր բարիքներով հանդերձ:  Իմաստություն խնդրենք մեր Տիրոջից այդ բարիքները տեսնելու համար, և գնանք պետքերի հետևից, ոչ թե վայելչականի:

Մեր սիրելի Պողոս առաքյալը ասում է մի.  Մի՛ հանգցրեք Հոգին: Սուրբ Հոգին մարում է մեր մեջ, երբ չենք կատարում Աստծո կամքը: Իսկ Աստծո կամքն է միշտ ուրախ լինել, անդադար աղոթել, և գոհանալ:

Անդադար աղոթելու գաղտնիքը գիտեն նրանք, որոնք ողջ օրվա ընթացքում մտքում խոսում են Աստծո հետ, և ընդհատում են այն ժամանակ, երբ խոսում են մեկ ուրիշի հետ: Այս գաղտնիքը չգիտեն նրանք, որոնք հատուկ պատրաստություն, տեղ, ժամանակ, վայր, պատճառ են փնտրում աղոթելու համար: Մինչդեռ այսքան պարզ է աղոթելը:

Իսկ աղոթող մարդը միշտ ուրախ է: Իսկ ուրախ մարդը անպայման գոհ է ամեն ինչից: Նորից հիշենք, որ ունենալը կապված չէ գոհանալու հետ և չունենալը առիթ չէ չգոհանալու համար: Վերջում էլ Առաքյալը հորդորում է, որ մենք միմյանց հետ խոսենք այս մասին: Դրա համար գրեցի ձեզ իր խոսքերը: Եթե հետաքրքրեց, կարող եք կարդալ Ա. Թեսաղոնիկեցիների 5 րդ գլուխը:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ