27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրդեհ Բաթումիի հյուրանոցներից մեկում․ կա 12 զոհ /տեսանյութ/

Նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել Բաթումիի Leogrand 5 աստղային հյուրանոցում։ Հրդեհի արդյունքում զոհվել է 12 հոգի, 20 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 100-ից ավելի մարդիկ տարհանվել են, դեպքի վայրում դեռ աշխատում են մասնագետները։

Թե որն է եղել հրդեհի առաջացման պատճառը, դեռ պարզ չէ, սակայն ստուգումների նախնական արդյունքներում՝ հակահրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ հյուրանոցում առկա են եղել։ Հրդեհի արդյունքում տուժածներն ու զոհերը հիմնականում Վրաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի քաղաքացիներ են։

Հրդեհի պահին հյուրանոցում են եղել «Միսս Վրաստան» մրույթի 20 մասնակից աղջիկներ, սակայն նրանք ժամանակին տարհանվել են, նրանց հետ ամեն ինչ կարգին է։

Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ