27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է. քվեարկե՛նք Միշայի օգտին

Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսվում է այսօր՝ նոյեմբերի 24-ին, www.junioreurovision.tv կայքում:  Քվեարկել ցանկացողները www.junioreurovision.tvկայքում պետք է դիտեն բոլոր երգերի կարճ տարբերակները և միայն դրանից հետո մուտք կունենան դեպի քվեարկության հարթակ։ Այնուհետև քվեարկողը հնարավորություն կունենա դիտելու ավելի երկար՝ մեկ րոպե տևողությամբ հատվածներ յուրաքանչյուր մասնակցի փորձից և նոր հնարավորություն կունենա միաժամանակ քվեարկել մինչև 5 մասնակցի օգտին:

Քվեարկության առաջին փուլը կավարտվի կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 18։59-ին։

Օնլայն քվեարկության արդեն երկրորդ փուլը կմեկնարկի շոուի ժամանակ և կսկսվի վերջին ելույթից հետո։ Այն կտևի 15 րոպե: Քվեները կուղարկվեն «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության թիմին, որը դրանք ցուցատախտակի վրա կվերածի միավորների: Բոլոր օնլայն քվեները կգումարվեն և կկազմեն վերջնական արդյունքի 50 տոկոսը։

Իսկ արդյունքի մյուս 50 տոկոսը կորոշի ազգային ժյուրին, որի կազմում կլինեն երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ և երեխաներ։

Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին առաջին անգամ օնլայն քվեարկության միջոցով հեռուստադիտողը կարող է որոշել հաղթողին:

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը և հանդես կգա «Բումերանգ» երգով: Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: 2016 թվականին նա մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ