27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սարգիսը ազիզ տղա էր. զոհված զինվորը 6 ամսից զորացրվելու էր

Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Սարգիս Աբրահամյանն Արարատի մարզի Մասիս քաղաքից էր:

«Շատ ազիզ տղա էր ու վեց ամսից զորացրվելու էր: Անդառնալի կորուստ է ու չգիտենք, թե ծնողները ինչպես կդիմանան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց հարևաններից` Արմենը:

Մեր զրուցակցի խոսքով` Սարգսի մայրը  բուժքույր է, հայրը՝ վարորդ:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.): Ականի պայթյունից վիրավորվել է 1998 թվականի ծնված Նարեկ Հայկի Հովեյանը: Նրա վիճակը ծանր է գնահատվում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ