26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիստների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում. Զոհրաբյան

Բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքում պատիժ սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս դահլիճում չկա մեկը, որ կողմ լինի բռնությանը` անկախ նրանից՝ ում հանդեպ է դա կիրառվում: «Ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիստների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, և դրանց համար Քրեական օրենսգրքով արդեն նախատեսում է հստակ պատժամիջոց»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ առաջարկելու է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող պատիժը խստացնել:

«Որպես նախկին լրագրող՝ օգտվելու եմ իմ պատգամավորի իրավունքից և առաջարկելու եմ Քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում: Մենք կողմ ենք, որ Քրեական օրենսգիրքն իր ողջ խստությամբ գործի բռնություն կատարածի նկատմամբ, բայց այդ դեպքում ի՞նչ ասել այն բժշկին, ով մահամերձ հիվանդի կողքին կանգնած՝ ասում է` ես ադրենալին չունեմ, որ նրան ստիմուլացիա անեմ, գնացեք, ապտեկայից առեք:

Եթե մենք դնում ենք տարբերակումներ, եկեք, Քրեկաան օրենսգիրքը ծանրաբեռնենք, և բոլոր մասնագիտությունների գծով գրենք` չի կարելի բռնություն գործադրել տաքսիստի, ուսուցչի և մյուս մասնագիտությունների հարցով: Այս տարբերակումը մեզ համար հասկանալի չէ»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ