26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է իր բնակարան մտնել։ Բնակարանը նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով է։

Դերասանը ցանկացել է մտնել այնտեղ, իր որոշ իրեր վերցնելու համար, սակայն նրան ձերբակալել են, գրում է dni.ru-ն։

Նշվում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում, իսկ հետո ընկերները նրա համար 3-սենյականոց բնակարան են վարձել:

Վիտալինայի ընկերուհին մեկնաբանել է, թե ինչու են ձերբակալել Ջիգարխանյանին։

«Դա Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, Ջիգարխանյանն այդ բնակարանի նկատմամբ ոչ մի իրավունք չունի։ Ջիգարխանյանն ընկերոջ հետ մտադիր են եղել բացել կողպեքները և կոտրել դուռը: Բնականաբար, կանչով ժամանած ոստիկանության ջոկատը բռնել է դերասանին և բնակարանը, թեև պայքարով, հաջողվել է պաշտպանել ոտնձգությունից»,- հայտարարել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ