28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եվրասիական բռնապետական երկրներն ուզում են, որ մենք էլ նմանվենք իրենց»

921B336A-A75E-416E-A233-8979B5EC03F3_cx0_cy9_cw0_w1200_r1_s

Արցախի ԱԺ-ում իր ելույթում նշել է «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր  խմբակցության ղեկավար, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն օրերս Արցախի ԱԺ-ի ամբիոնից հնչեցրեց մի ելույթ, որը հայտնվեց լրատվամիջոցների քննարկման առանցքում։
Խանումյանը, մասնավորապես նշել էր ․  «Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես մեր երկիրը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը: Գործընթացը սկսվել է սահմանադրության գործող տարբերակի ի հայտ գալով, քաղաքական համակարգի ոչնչացմամբ եւ շարունակվում է սահմանադրության փոփոխություններով պայմանավորված օրենքների ընդունմամբ»։

Անդրադառնալով  Խանումյանի այս հայտարարությանը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Պետք է ասել՝ ՀՀ-ն ու ԱՀ-ն բավականին երկար ժամանակ է, ինչ  ինքնուրույն չեն որոշում իրենց ներքին կյանքի որակը, այնպես որ, քանի որ մենք ՌԴ-ի հետ սերտորեն կապված ենք ու այդ երկիրը մեզ ներքաշել է  Եվրասիական միության մեջ, իսկ այդ միությունում դեմոկրատիա չկա։   Բելառուսը, Ղազախստանը,  Ռուսաստանը, Ղրղզստանը դեմոկրատական երկրներ չեն։ Ես հպարտությամբ ակորղ եմ ասել, որ նրանց համեմատ՝ մեզ մոտ ավելի գերակշիռ են ժողովրդավարական արժեքները։ Մտահոգություն, անշուշտ կա, որ այդ տոտալիտար ճնշումը, ունիֆիկացիայի՝   նույնականացման ձգտումը կազդի  ՀՀ-ի  ու Արցախի վրա։ Եվրասիական բռնապետական երկրներն ուզում են, որ մենք էլ նմանվենք իրենց»։
 

download
Ազատ Արշակյանը շեշտեց՝ անշուշտ, վերոնշյալ գործոնները բացասաբար են ազդում ՀՀ-ի ու ԱՀ-ի վրա։

«Նրանք ուզում են մեզ ստիպել, որ ավելի պակաս դեմոկրատ լիենք, որ մեր երկրում օր օրի  պակասեն ազատությունները և ինքնիշխանությունը։ Կարճ ասած՝ այսպիսի բացասական բաներ կան, բայց ես համաձայն չեմ, որ դա անդունդ է․ ես ավելի լավատես եմ։ Կարծում եմ՝ այդ իմպերիայի բռնապետության ռեսուրսները պակասում են․ տարրական բաներում  անգամ  դա զգացվում է։ Իմպերիան պահելու համար պետք է վճարել, իսկ այդ իմպերիան հիմա անվճարունակ է։ Ուրեմն, եթե չկարողանան իմպերիայի համար վճարել, այն կփլուզվի, իսկ մենք անդունդը չենք ընկնի», – եզրափակեց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ