26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստծու «մոդայով». քնելուց առաջ մտածիր

Դու ստեղծիր քո շուրջը որակ, ճաշակ, գեղեցկություն…
Երբ շատերը պատառոտված տաբատներով են շրջում,  դու տարբերվիր նրանցից քո հագուկապով:

Երբ շատերը կիսամերկ են փողոց դուրս գալիս, դու տարբերվիր բոլորից, և վստահ եղիր որ դու ես ճիշտ:
Երբ շատերը ձգտում են «ժամանակակից» արժեքների, դու գնա ոսկեդար, այնտեղ է իրական իրական արժեքը:
Երբ շատերը հետևում են ձևին, դու հետևիր բովանդակությանը:
Երբ շատերը ստում են, դու շիտակ խոսիր, թեկուզ չլսվես:
Երբ շատերը քծնում են, դու ուղղաձիգ մնա, վերևում է արդարությունը:

Դու քայլիր, հագնվիր, խոսիր, լսիր, գործիր, մտածիր Աստծու «մոդայի» համաձայն և կլինես մոդայիկ քո տեսակի մեջ և հաճելի Աստծուն: Մի ցանկացիր հաճոյանալ մարդկանց և հարմարվել միջակության հետ հանուն այն բանի, որ չասեն հետամնաց: 

Փոխվիր ինքդ, կհետևեն քեզ շատերը, եթե չհետևեն, ուրեմն դու չես փոխվել, այլ ձևացնում ես: Մեր նպատակն է ազատվել ձևից և հետևել բովանդակությունը: Մեր կյանքի գլխավոր նպատակն է գտնել ապրելու նպատակը…

Մարդիկ ապրում են կողք կողքի և միմյանց չեն հասկանում. ի՞նչու… Որովհետև նրանք հաղորդակցվում են նենգ և ստախոս շրթունքներով, գուցե կեղծ ժպտում են միմյանց, սակայն նրանց սրտերը միաբան չեն:

Եվ Սա արվում է Ամենակալ Տրիոջ առջև, Ով ստեղծել է մարդուն Իր պատկերի համաձայն: Ահա թե ինչու մենք հոգևոր աճ չենք ունենում,որովհետև ներսից երկփեղկված ենք` ստի և կեղծիքի միջև:
Աստված չի խոստացել, որ մեր կյանքում խավար չի լինի,  բայց խոստացել է խավարի մեջ մեզ հետ լինել մեր խնդրանքով:

Սաղմոս 26 
Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. 
Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ։ 
Մի բան եմ խնդրել Տիրոջից, եւ նույնն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչությունը եւ վերահսկեմ նրա տաճարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ