26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փակուղի. որն է այլընտրանքը

Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀՀ նախագահը պայմանավորվածություն է խախտել՝ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնելով հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ դրույթները։

Փաստացի, Սարգսյանը ոչ մի արտառոց բան չի ասել, համենայն դեպս, չի ասել մի բան, որը մինչ այդ հասարակությունը, քաղաքական շրջանակները չգիտեին, ավելին՝ հայտարարել էր, որ Ալիևն էլ հստակ գիտակցում է, թե ինչ դժվար խնդրի առաջ են կանգնած կողմերն, ու լուծումը հեշտ չի լինելու։ Սրա մեջ, ինչպես տեսնում եք, արտառոց ոչինչ չկա։

Այլ բան է, որ միգուցե հանդիպման ընթացքում ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, իրական պայմանավորվածություն, և Ադրբեջանի համար Սարգսյանի խոսքն ընդամենը պատրվակ էր, որպեսզի նրա վրա բարդի ամբողջ մեղքն ու հերթական անգամ խուսափի պատասխանատվությունից։ Այն, ինչ այօր տեղի է ունենում բանակցություններում Ադրբեջանի կողմից, այլ կերպ, քան կապրիզ անվանել, չենք կարող։ Սա գալիս է արձանագրելու մեկ բան՝ բանակցություններն իրավամբ մտել են փակուղի, և թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի նախագահներն իրենց սկզբունքային դիրքորոշումից չեն նահանջելու։ Թե որն է սրա այլընտրանքը, կարծում ենք՝ ընթերցողն արդեն հասկացավ։

Գրիգոր Սաղաթելյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ