26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչո՞ւ այդ կադրերը բաց թողնել, եթե կարող ենք նպատակամղված նրանց ապահովել աշխատանքով»

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դրական է գնահատում պատգամավորների մտահոգություն, որ պիտի ինչ-որ հայեցակարգ լինի, որ աշխատաշուկայի ու բուհի մասնագետների հաշվարկ կատարվի, որովհետև այսօր դա չկա:

«Շատ լավ կլինի, մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, պետությունը նախ ինքը պիտի մտածի կամ որոշի, թե իր գերակա ուղղությունները որոնք են մասնագետներ պատրաստելու, և ըստ այդմ էլ շարունակի: Օրինակ՝ եթե մենք ունենք ատոմակայան, նշանակում է՝ միջազգային ֆիզիկան մեզ համար կարևոր է, եթե ունենք ուժեղ բանակ և ավելի ուժեղն ենք ուզում ունենալ, նշանակում է՝ այն մասնագիտությունները, որոնք սպասարկում են տեխնիկան՝ ռադիոֆիզիկա, մաթեմատիկա, ինժեներական մասնագիտություններ, սրանց  հատուկ վերաբերմունք պիտի լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ով պիտի անի դա, Արամ Սիմոնյանն արձագանքեց. «Պատգամավորներն առաջին հերթին, օրենսդրությունը պիտի դա կարգավորի: Այդպիսի ուսանողը, եթե նա կապված է կապի հետ, ռադիոկապ, համակարգիչներ, տեղեկատվական անվտանգության, այս մարդկանց նկատմամբ, իմ խորին համոզմամբ, առանձնահատուկ վերաբերմունք պիտի լինի, նրանք պիտի բարձր թոշակ ստանան, պիտի լինի հետո նրանց աշխատանքով ապահովելու հոգս, պետությունն իր վրա պիտի վերցնի:

Դա օրենսդրական կարգավորման խնդիր է»:

ԵՊՀ ռեկտորը նկատեց՝ ինքը մասնագիտությամբ պատմաբան է ու հասկանում է, որ եթե տարեկան 10 պատմաբան մենք բաց թողնենք, կարող ենք ասել՝  լավ ,ոչինչ, բայց եթե ինժեներ, ֆիզիկոս անուշադիր կերպով ես թողարկում, նա աշխատանքով չի ապահովվում,  արտասահման է գնում: «Մեր ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն շրջանավարտների մեծ մասը հայտնվում է արտասահմանում, ինչո՞ւ այդ կադրերը բաց թողնել, եթե մենք կարող ենք նպատակամղված նրանց ապահովել աշխատանքով:

Դա մեր գործառույթը չէ, դա օրենսդրորեն պիտի արվի, բացի այդ դա աշխատաշուկայի խնդիրն է, որը մերը չէ, և երրորդ հարց, մի կարևոր բան կա, որ ես 96 թ-ից ասում եմ՝ մեզ մոտ չկա  զանազանում՝ բակալավրն ինչ աշխատանքի կարող է հավակնել, մագիստրոսն՝ ինչ: Աշխարհի շատ երկրներում, օրինակ Անգլիայում, դուք պետական մարմնում չեք կարող իրականացնել քիչ, թե շատ կարևոր պաշտոններ, եթե  բակալավր եք, պիտի մագիստրատուրա ավարտեք»,-եզրափակեց Ա. Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ