27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վիտամիններ, որոնք նպաստում են սեքսուալ կյանքին

Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են, որ 4 կոնկրետ վիտամիններ մարդկային օրգանիզմում  ուղիղ կապ ունեն սեքսուալ կյանքի որակի հետ:

Մասնագետներին նույիսկ հաջողվել է պարզել` որոնք են այդ վիտամինները: Պարզվել է, որ դրանք ամենաօգտակար վիտամիններն են` А, С, Е վիտամինները եւ  В վիտամինների կոմպլեքսը: Դրանց պակասությունն օրգանիզմում սեռական հորմոնների մակարդակի նվազման պատճառ է դառնում, որի հետեւանքով նվազում է նաեւ լիբիդոն, ընդ որում` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:

Նման խնդիրը լուծելու կամ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ընդունել այդ վիտամինները, բնականաբար, բժշկի թույլտվությամբ, կամ պարզապես ձեր ամենօրյա ճաշացանկում ներառել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են այդ վիտամիններով: Հիշեցնենք, որոնք են այդ սննդամթերքները.

Е վիտամինով հարուստ են լոլիկը, բուսայուղը, ընկույզը, կիվին, մանգոն եւ ծիրանը:

С վիտամինով հարուստ են լիմոնը, կիվին եւ թարմ հատապտուղները:

В1, В5 եւ В12 վիտամիններով հարուստ են ձուկը, կարտոֆիլը, բանանը:

А վիտամինով հարուստ են ձկան յուղը, կարագը, ձվի դեղնուցը, կաթը եւ սերուցքը:

Հետաքրքիրն այն է, որ վիտամինային կոմպլեքսը ոչ միայն բարելավում է սեքսուալ կյանքը, այլ նաեւ նվազեցնում է ալկոհոլի հանդեպ հետաքրքրութունը: Վերջերս անցկացրած մեկ այլ հետազոտության արդյունքում ավստրալացի գիտնականները պարզել են, որ “սիրո հորմոնի”` օկսիտոցինի բարձր մակարդակի դեպքում զգալիորեն նվազում է ալկոհոլի եւ թմրանյութերի հանդեպ հակումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ