21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

Հիսուսը փոխեց իմ կյանքը․ նախկին տրանսգենդերի պատմությունը

1-696x451

ԱՄՆ Մեն նահանգի բնակիչը պատմում է, որ նախկինում տրանսսեքսուալ է եղել եւ 20 տարի կարծել է, թե ուրիշի մարմնում է ապրում։ Սակայն մի օր ամեն ինչ փոխվել է, որ տղամարդը դիմել է Աստծո օգնությանը։

bog.news-ի փոխանցմամբ՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ 9-ամյա Ջեֆրիին բռնաբարել է նրա հոր աշխատակիցը։ Դա տեւել է 2 տարի։ Եւ հենց դա է հետագայում դարձել նրա բոլոր խնդիրների պատճառը։

17 տարեկանում տղան հեռացել է տնից, սկսել միասեռականների սրճարաններ ու բարեր այցելել, մտածել է, թե իրականում իր ներսում կին է, ինքը սխալ մարմնում է։

Տղան սկսել է հորմոններ խմել, որպեսզի կնոջ վերածվի, փոխել է արտաքինը։ Մինչեւ 41 տարեկան Ջեֆրին կնոջ կերպարով է եղել։

Մի օր նա ընկել է աստիճաններից ու սկսել է տեսիլքներ ունենալ։ Հիվանդանոցում հանդիպել է մի կնոջ, ով նրան պատմել է Հիսուսի մասին։

«Ամեն անգամ, երբ ուժեղ ցավեր էի ունենում, ասես մեկը ձեռքը դներ ուսիս, ու իմ ցավերն անհետանում էին։ Ես սկսեցի հետեւել ներքին ձայնիս, սկսեցի քրիստոնեություն ուսումնասիրել»,-պատմում է նա։

Հետո նա զղջացել է իր մեղքերի համար։

«Աստված ասես ասաց ինձ՝ դա դու չես, այդ ամենը չարքն է արել քեզ հետ։ Ես զգացի Աստծո սերն իմ հանդեպ։ Ես հասկացա, որ տրանսսեքսուալները ասես ուրիշի դեմքով լինեն, այդ ամենը կեղծ է։ Ես հասկացա, որ կեղծ կյանքով եմ ապրում», պատմում է նա։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ