26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին և միասին։

Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումների հիմնական նպատակը հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումն էր, ինչպես նաև բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված ճանապարհներ որոնելը։ Բացի այդ, նույն հայտարարության համաձայն, համանախագահների նպատակն է եղել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածության գալը։

Համանախագահները հայտարարության մեջ հույս են հայտնել, որ նախագահների առաջիկա բարձր մակարդակի հանդիպումը կնպաստի կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև նրանց մոտ քաղաքական կամքի դրսևորմանը՝ գտնելու փոխզիջումային որոշում հակամարտության առանցքային խնդիրների շուրջ։
Նշվել է նաեւ, որ համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան հոկտեմբերի սկզբին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ