04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Վարչապետը մատ ցույց տվեց. Հայկական Ժամանակ

կարեն-2

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին նախօրեին հարց ուղղեց.  «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա», որին Կարեն Կարապետյանը պատասխանեց մեկ բառով՝ «այո՛»: Մինչ այդ Համբիկ Մարտիրոսյանը նշում էր, թե Կարապետյանն իսկապես հեղափոխական գործիչ է, եւ նրան շնորհակալություն էր հայտնում վերջին 1 տարվա իրականացած գործունեության համար եւ նշում էր, որ իր գործունեությամբ վարչապետը հույս է ներշնչել:

Սփյուռքահայ գործիչը նաեւ նշեց, թե վարչապետն իսկական շախմատ խաղացող է, ով շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ գործիչների ու նրանց հեռացրեց քաղաքական դաշտից: Թե ի՞նչ նկատի ուներ Համբիկ Մարտիրոսյանը՝ վարչապետի ձեռքբերումներ ասելով, ո՞ւմ նկատի ուներ՝ վարչապետի կողմից մատի արժանանալու կապակցությամբ, armtimes.com-ը պարզեց լիբանանահայ գործչից:

Պարո՛ն Մարտիրոսյան, երեկ դուք նախ գովեցիք Կարեն Կարապետյանի գործունեությունը, ասացիք, որ հաջողություններ են արձանագրվել, եւ որ վարչապետը բոլորին հույս է ներշնչել: Կոնկրետ ո՞ր արդյունքները նկատի ունեիք, ի՞նչ հաջողությունների մասին էր խոսքը:

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ լրագրողների համահայկական համագումար կար, այդ ժամանակ մենք հանդիպեցինք վարչապետի հետ: Նախքան այդ հանդիպումը, վարչապետը խիզախորեն որոշ վերադասավորումներ էր կատարել իր վարչամեքենայի ներսում՝ կառավարական կառույցներում: Եվ ես այդ ամենով թելադրված, այդ հանդիպման ժամանակ վարչապետի ուշադրությանը հանձնեցի հետեւյալը. ասացի՝ դուք շատ լավ առաջնորդ եք, որովհետեւ դա գալիս է ձեր ազգանունից՝ Կարապետ, որը նշանակում է ճամփա հարթող: Որպես շարունակություն ասացի, որ շատ լավ շախմատ խաղացիք՝ շախ արեցիք ու մատ տվեցիք:

Այդ ձեւակերպումը ինքնին հետաքրքիր է. ո՞ւմ մատ ցույց տվեց վարչապետը և ինչպես, ի՞նչ եք ակնարկում:

Ակնարկում էի որոշ մարզպետների և որոշ նախարարների, բայց որոնց անունները նշելու կարիքը չեմ տեսնում: Բայց ես ավելացրեցի, որ մենք՝ սփյուռքահայերս, որպես հայ եւ որպես քրիստոնյա, հայրենիքի հանդեպ ունենք սեր, հույս, հավատ, բայց մի քիչ վստահության պակաս ենք զգում: Որովհետեւ շատ լավ գիտենք, որ շատ սփյուռքահայեր ներդրումներ անելու համար գալիս են Հայաստան, ձախողության են մատնվում ու հեռանում: Այդ առումով մեկ տարի առաջ ես վարչապետին ասացի, որ դուք այդ վստահությունը պետք է մեզ ներշնչեք: Իսկ երեկ՝ մեկ տարի հետո, ասացի, որ մենք ձեր դրական, խիզախ աշխատանքը տեսնում ենք, ներշնչվում ենք, այդ իմաստով էլ շնորհավորում ենք ձեր ներկայությունը:

Եվ իրապես, մենք սփյուռքում, երբ տեղեկանում ենք կատարվող բարեփոխումների, կատարվող ներդրումների, գյուղատնտեսության մեջ կատարվող փոփոխությունների ու տնտեսական բոլոր ոլորտներում կատարվող փոփոխությունների մասին, ուրախանում ենք, եւ գալիս այն համոզմունքին, որ դրական է վարչապետի կատարած աշխատանքը: Այս ամենով թելադրված, ես ասացի՝ քանի որ նոր սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն, արդյո՞ք դուք ցանկություն ու տրամադրվածություն ունեք՝ շարունակելու ձեր աշխատանքը պատասխանատու պաշտոններում, կուզեի մեկ բառ լսել. Եվ բոլորը լսեցին, որ նա ասաց՝ այո: Իմ սպասածը դա էր, եւ ես գոհունակ սրտով սրահից հեռացա:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ