27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լինդսի Լոհանը վրաերթի է ենթարկում հետիոտնին /վիդեո/

“TMZ” հայտնի կայքը, որն զբաղվում է աստղերի մասին սենսացիոն լուրեր հրապարակելով, հրապարակել է փողոցում տեղադրված տեսախցիկների նկարահանած մի տեսանյութ, որում ֆիքսված է այն պահը, թե ինչպես է հոլիվուդյան 26-ամյա սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը իր մեքենայով վրաերթի ենթարկում մի մարդու: Տեսագրությունը պարզ չէ, սակայն որոշ չափով երեւում է, թե ինչ է տեղի ունեցել Մանհեթենի  “Dream” հյուրանոցի առջեւ:

Լինդսիի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ պատմությունը հորինվածք է, իսկ հետիոտնը պարզապես ցանկանում է փող վաստակել: Սակայն Նյու Յորքի 34-ամյա բնակիչը պնդում է, որ Լինդսին իրեն վրաերթի է ենթարկել  իր “Porsche Cayenne”-ով եւ վնասել իր ոտքը:

Դերասանուհուն ձերբակալել են գիշերային ակումբի մուտքի մոտ եւ դատարան ներկայանալու ծանուցագիր են տվել` երթեւեկության կանոները խախտելու համար: Դատարանի առջեւ Լոհանը պատասխան կտա մի քանի օրից: Վթարի պահին նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:

Ի դեպ, նրան մի անգամ արդեն դատարապարտել են 3 տարվա ազատազրկման` ոչ սթափ վիճակում վարելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ