27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գերմանիայի դեսպանը 2 օրվա մեջ 2 անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը սեպտեմբերի 18-ին կրկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն (ԱԳՆ):

«Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը, հղում անելով գերմանական «Der Spiegel»-ին, գրում է, որ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու պատճառը դեռևս 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարան) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է:  

Աղբյուրը գրում է, որ բանաձևի ընդունումը դեռևս շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ թուրք-գերմանական հարաբերություններում՝ չնայած Գերմանիայի կառավարությանը այն հայտարարությանը, որ բանաձևը որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ Թուրքիայի համար:

Հիշեցնենք, որ Էրդմանը սեպտեմբերի 17-ին նույնպես կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Այս անգամ պատճառը Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված «Քրդական մշակույթի միջազգային ֆեստիվալի» ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և դրա բանտարկված հիմնադիր Աբդուլլահ Օջալանի օգտին հնչեցված կարգախոսներն էին:

Նշվում է, որ 2016 թվականից սկսած Գերմանիայի դեսպանն արդեն 17-րդ անգամ է կանչվում Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ