27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Լապշինի կալանքից անմիջապես հետո 10 երկրներից բլոգերների խումբն Արցախ այցելեց»

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով պաշտոնական Բաքվի ջղաձգումները հակառակ արդյունքի հանգեցրեցին՝ Ղարաբաղ ուղեւորությունների թիվն ավելանում է»,-խորհրդարանում հայտարարեց  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս նկատեց՝ հնարավոր չէ բռնել Բաքվի իշխանությունների ձեռքից, իսկ նրանց վարքն անկանխատեսելի է։

«Բայց պետք է նշել, որ Ղարաբաղ ուղեւորություններին խանգարելու նրանց փորձերը հաճախ հակառակ արդյունքի են հանգեցնում։ Լապշինի կալանքից անմիջապես հետո 10 երկրներից բլոգերների խումբն Արցախ այցելեց։ Նման մի խումբ հիմա պատրաստվում է այցելել նաեւ Տող գյուղում կայանալիք գինու փառատոնը։

Հակառակ արդյունքի են հանգեցնում նաեւ Ադրբեջան մուտքի համար «սեւ ցուցակները»  եւ օդանավակայաններից հայկական ազգանուններով մարդկանց վերադարձը։ Այս մասին բացասական հայտարարություններ արվել են ոչ միայն մեկ երկրի կամ ԱԳՆ-ի կողմից։ Թող տպավորություն չստեղծվի, որ այդ մասին միայն մենք ենք խոսում»,-ընդգծեց Նալբանդյանը։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ