27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս խնամել մաշկը աշնանը

Աշունն այն ժամանակահատվածն է,երբ հարկավոր է մաշկը պաշտպանել աշնանային  քամուց և սառն օդից: Այս շրջանում մաշկը բորբոքվում է, կորցնում խոնավությունն ու վերականգնվելու կարողությունը: Աշունն այն հարմար ժամանակն է, երբ կարող ենք մի փոքր ջանք գործադրել՝ պահպանելու մաշկի թարմությունը:

Մաշկաբան Մարիաննա Հովսեփյանը խորհուրդ է տալիս օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան մաքրել դեմքը, ընդ որում, անպայման օգտագործել սպիրտ չպարունակող  քսուքներ:

Հիանալի տարբերակ են կաթը, լոսյոնը և տոնիկը: Մասնագետը խորհուրդ է տալիս նաև տնից դուրս գալուց առաջ դեմքին քսել խոնավեցնող կրեմ, որը կստեղծի պաշտպանիչ շերտ ձեր դեմքի համար և թույլ չի տա, որ այն սառչի կամ չորանա: Իսկ ի՞նչ անել, եթե չկա բավականաչափ  գումար գեղեցկության սրահներ այցելելու համար:

Մաշկաբանի խոսքով՝ պարտադիր չէ ամեն փոքր խնդրի համար դիմել մասնագետի: Միայն լուրջ խնդիրների դեպքում `մաշկային քոր, կարմրություն, ալերգիա, ցան և այլն: Իսկ այլ դեպքերում՝ մաշկի չորություն, թեփոտում, հոգնածություն կարելի է օգտվել խնամքի բազմաթիվ միջոցներից, որոնք կարելի է կիրառել տնային պայմաններում:

Հետևե՛ք ձեր մաշկին: Չէ՞ որ ավելի դյուրին է խուսափել խնդիրներից, քան հետո երկար պայքարել դրանց դեմ: 

Նյութը պատրաստեց Մանե Ղարդյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ