26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում պատրաստվում են վտանգավոր պատվաստումների. Իրավունք

«Իրավունքը» մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու, որ 2017 թվվականի դեկտեմբերից Հայաստանում իրականացվելու են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումԱեր՝ 13 տարեկան եւ դրանից բարձր տարիքային խմբի աղջիկներին՝ ամերիկյան Merck ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութերով։ Ավելին՝ այդ պատվաստանյութը գովազդելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարատունը Շվեդիայից Հայաստսւն էր հրավիրել պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներին։

Վերջինս էլ վստահորեն ընդգծել էր, թե պատվաստանյութը միանգամայն անվտանգ է, միայն ներարկելիս է փոքր-ինչ ցավեցնում։

Սակայն, միջազգային փորձը բոլորո­վին այլ բան է վկայում. բավական է նշել, որ 2013 թվականին «Գարդասիլ» պատվաստանյութի ւսռաջւսցրւսծ ծանր հետեւանքներից հետո՝ Ճապոնիւսյի կառավարությունը դադարեցրեց պատվաստումներ կատարելու քարոզչությունը։ Իսկ ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն՝ գրանցվել է   պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ւսզդեցությունների ավելի քան 50 հազար դեպք։ Մարդկանց մոտ առաջացել են անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակար­գի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն։

Ի դեպ, ուշագրավ է այն, որ վերոնշյալ պատվաստմանը շտապել է արձագանքել Աժ «Ելք» խմբակցության ընդդի­մադիր պատգամավոր Լենա Նազարյանը, որը սոցցանցում՝ ի լուր ամենքի, հայտարարել է. «Շատ ուրախացա։ Դեկտեմբերից կսկսվի 13 տարեկան աղջիկների պապիլոմավիրոաային պատվաստման ծրագիրը՝ արգանդի քաղցկեղի զարգացումը կանխելու նպատակով։

Պատվաստման ծրագիրն անվճար եւ կամավոր է։ Անպայման տեղեկացեք, խորհրդակցեք ձեր բժիշկների հետ ու հոգացեք ձեր աղջիկների աոողջությսւն համար…»։ Լավ, եթե ոչ թե ամերիկյան,
այլ ռուսական փորձը զգուշացներ այս պատվաստումների վտանգի մասին, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ Լ. Նազարյանի այսպիսի ոգեւորությունը։ Բայց այս դեպքում նույն «Ելքի» սիրելի ԱՄՆ
կառավարությունն է անգամ ձեռք քաշել «Գարդասիլ» պատվաստանյութից։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ