27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավարտվել է կանադացի խորհրդարանականների փաստահավաք առաքելությունն Արցախում

<<Մեկ ազատ աշխարհ>> միջազգային կազմակերպությունն ավարտել է իր քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում: Կազմակերպության նպատակն էր հավաքել և ուսումնասիրել  2016 թ. ապրիլին  տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը:

Օգոստոսի 30-ից  սեպտեմբերի 2-ը Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենտը և Ռաչեր Հարդերը <<Մեկ ազատ աշխարհ>> միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ ալցելել են Արցախ:

Կանադացի խորհրդարանականներին Արցախում  ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Փաստահավաք առաքելության անդամներին Արցախում ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիպումների ընթացքում արծարծվել են Կանադա-Արցախ կապերին, տարածաշրջանային գործընթացներին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ էին տարածաշրջանում, կարևորել են Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու ստացած տեղեկություններն իրենց գործընկերների հետ կիսելու հնարավորությունը:

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրերը եղել է առաջնագծում, այցելել Թալիշ գյուղ և տեղում ծանոթացել 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագություններին առնչվող փաստերին, որոնք արձանագրված են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած փաստահավաք առաքելության ջանքերով:

 Պատվիրակությանն առաջնագիծ և Թալիշ գյուղ ուղեկցել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել նաև Կանադայի Համայնքների պալատի պատգամավորների և Մաջեդ էլ Շաֆիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում <<Մեկ ազատ աշխարհ>>  միջազգային կազմակերպության նախագահը հայտարարել է, որ գրավոր դիմելու է Կանադայի իշխանություններին  և  շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների նման կոպիտ խախտումները՝  մեղավորներին  պատասխանատվության ենթարկելու նպատակով:

IMG_3608 IMG_3494

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ