27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել․ Գարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է օրերս իր կուսակցության նախաձեռնած «Խղճի և արդարության կարգ» խորագրով ակցիային: Փայլանը նշել է, որ միջոցառումը յուրատեսակ բողոք է իրենց ֆունկցիաները չկատարող ընդդիմության, մամուլի և դատական համակարգի դեմ:

«Եթե այս երեք կառույցներն էլ չեն գործում, ուրեմն թողնված եք իշխանության ողորմածությանը, իսկ իշխանությունը չափազանց շատ սխալներ ու հանցանքներ է գործում: Մենք ահա սա էինք ուզում ցույց տալ և , ըստ էության, հասանք մեր նպատակին», -ասել է հայ պատգամավորը:

Փայլանը նշել է, որ Դիարբեքիրում կազմակերպված ակցիան անցկացվել է ոստիկանության կողմից շրջապակված և մեկուսացված պայմաններում: «Ցանկանում են, որ բոլորը  լռեն ու վախենան, վախ են ուզում տարածել: Եթե նկատել եք, վերջին շրջանում մարդկանց հաճախ են ձերբակալում՝ ուրիշներին դաս տալու համար: Դրա համար յուրաքանչյուրը սկսել է վերահսկել ինքն իրեն», – նշել  է պատգամավորը:

Փայլանը անդրադարձել է նաև Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ- MHP) կողմից համատեղ մշակված և մեջլիսում պատգամավորների ելույթների համար մի շարք սահմանափակումներ սահմանող ներքին կանոնակարգի փաթեթի հաստատմանը:

«Սա ժամանակի ոգին արտացոլող ներքին կանոնակարգ է: Ինչպես Թուրքիայի փողոցներում մարդիկ չեն կարողանում խոսել, նրանց թույլ չեն տալիս խոսել, նրանց արտահայտությունները սահմանափակվում են, այդպես էլ փորձ է արվում սահմանափակել մեջլիսում պատգամավորների խոսքը: Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել, քրդական հարցը մեծ հաշվով միշտ տաբու է եղել, և պետությունը հիմա կրկին փորձում է վերադառնալ իր գործարանային կարգավորումներին», – ասել է Փայլանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ