27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրոպացի զբոսաշրջիկները չեն ցանկանում Թուրքիայում հանգստանալ

Ռազմական հեղաշրջման փորձից հետո եվրոպացի զբոսաշրջիկները  չեն այցելում Թուրքիա: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝  այդ մասին հայտնել է թուրքական «Prontotour» տուրիստական ընկերության հիմնադիր նախագահ Ալի Օնարանը: 

Վերջինիս խոսքերով, վերջին երկու տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով զբոսաշրջության ոլորտում մեծ անկում է գրանցվել. մասնավորապես տուր փաթեթների գները համարյա դարձել են այնքան, որքան 10 տարի առաջ էին: Դա վերաբերում է, թե Ստամբուլին , թե Անթալիային: Ստամբուլում գները 40 տոկոսով նվազել են:

Որպես Եվրոպացի զբոսաշրջիների նվազման  պատճառ Օնարանը առաջ է քաշում Թուրքիայի ներսում տիրող քաղաքական լարված իրավիճակը, և քաղաքական իշխանությունների հռետորիկան։ Ըստ Օնարանի եվրոպացի զբոսաշրջիկներին նորից գրավելու համար, թուրք քաղաքական գործիչները պետք է մեղմացնեն քաղաքական հռետորիկան։

Նա շեշտել է, որ  զբոսաշրջիկները Թուրքիա այցելելուց խուսափում են նաև երկրում պահպանվող արտակարգ դրության պատճառով։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ