27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վտանգավոր նոր տանդեմ

Վտանգավոր նոր տանդեմ Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի մինչև 2021 թվական Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 միլիոն դոլար՝ թուրքական ռազմաարդյունաբերական արտադրանք ձերք բերքելու համար: Ուկրաինացի զինվորականներն հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում: Ավելին՝ Կիևը Անկարային խոստանում է փոխանցել ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր տեխնոլոգիաների գաղտնիքները: Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցը Ադրբեջան և Վրաստան՝ շրջանցելով Հայաստանը, նրա վերջին հակահայկական հայտարարությունները, թե Ղարաբախը Ադրբեջանի անբաժան մասն է, և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնությունները վկայում են, որ երբեմնի ժողովրդավարության փարոս համարվող Ուկրաինան այսուհետ դուրս է գալիս Հայաստանի թե անկախության, և թե ազգային անվտանգության դեմ…

Եվ պատճառը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ռուսամետ քաղաքաականությունն է: Հակառակը: Կիևում լավ հասկացել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վ.Պուտինի և Դ.Թրամփի հանդիպումից հետո նրանց համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում և հարկավոր է գոնե տարածաշրջանային նոր գործընկերներ գտնել: Բնական է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ուկրաինան կապավինի իր հյուսիսային հարևան Բելառուսի աջակցությանը, իսկ հակառուսական ոլորտում՝ Վրաստանի…

Դե ՝ իսկ Ադրբեջանը՝ էներգակիրների լավ աղբյուր է և դրանով Պորոշենկոն պատրաստ է անել և ասել ամեն ինչ, ինչը կհաճոյացնի Բաքվի ղեկավարությանը: Թուրքիային էլ կարելի է օգտագործել որպես կարևոր գործոն Ղրիմի թաթարների իրավունքների հարցում. Փաստացի՝ Ուկրաինան նորացնում է հարաբերությունները Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամարդված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կփորձի կանխել և տապալել Հայաստանի համար ձեռնատու ցանկացած ռուս-վրացական որևէ պայմանավորվածություններ… Ավելին, եթե մինչ այժմ խոսվում էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին, ապա այժմ Ուկրաինան ռազմական բնագավառում նորացնում է գործարկները միանգամից մեր երկու հարևանների հետ և այն դեպքում, որ Մոսկվան գոնե ապահովում է տարածաշրջանային ռազմական բալանսը… Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ գաղտնիքներ է տրամադրելու Ուկրաինան Թուրքիային ,,,

 Բագրատ Մովսիսյանի ֆեյսբուքյան գրառումը
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ