27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ընտրությունն անցել է նորմալ, նոր Սահմանադրության շարունակությունն է»

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով` այժմ Արցախն անցումային փուլ է մտնում դեպի ուժեղ նախագահական համակարգ:  «Ընտրությունն անցել է նորմալ, և սա համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նոր Սահմանադրության շարունակությունն է: Իսկ այն, որ սահմանադրական հանրաքվեն անցել է բաց ու թափանցիկ, դրա մասին փաստել են միջազգային դիտորդները»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ կայացած ընտրություններին, որոնց արդյունքում վերընտրվեց նախագահ Բակո Սահակյանն, ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ Արցախն ունենալու է նոր Սահմանադրության համապատասխան կառավարման համակարգ, բարեփոխված պետություն, իսկ այս բարեփոխումների միակ նպատակն այն է, որ ավելի էֆեկտիվ դարձվի կառավարման համակարգը: «Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, լինելու են շատ յուրահատուկ փոխհարաբերություններ օրենսդիր և գործադիր մարմինների միջև, դատական համակարգն էլ ավելի թափանցիկ է դառնալու»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ