20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինքնասպանություն գործած “Արայի” սեփականատիրոջ դստերը զրկել են դպրոցից.168 ժամ

Նոյեմբերի 20-ին ոստիկանները, այդ թվում` կարմիր բերետավորները, շրջապատել էին “Արայ” ընկերության նախկին սեփականատեր, 2011թ. ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի տունը: Ոստիկանները կատարում էին դատարանի` երեխային մորը հանձնելու որոշումը: Արմեն Պետրոսյանի նախկին կինը` ազգությամբ ռուս Տատյանա Չադենկովան, ամիսներ շարունակ դատական կարգով փորձում էր տատիկից վերցնել դստերը:

Արմեն Պետրոսյանի մոր ու երեխայի անհետանալուց հետո Տ. Չադենկովան դիմել էր Ոստիկանություն, որի կապակցությամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել եւ գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 167 հոդվածի` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշով: Ամռանը Բագրատաշենի անցակետից Արմեն Պետրոսյանի մայրը թոռնուհու հետ բերման է ենթարկվել, այնուհետեւ ստորագրությամբ ազատ արձակվել:
Ըստ “168 ժամի” աղբյուրների` օրեր առաջ ոստիկանների հետ Ա. Պետրոսյանի մոր տուն է գնացել նաեւ մի հոգեբան, ով ընթացքում զրուցել է երեխայի հետ` ճշտելու նրա հոգեկան վիճակը:

Հոգեբանն ասել է, որ երեխայի վիճակը նորմալ է, չնայած այն բանին, որ երեխան պատրաստ չի եղել տեղափոխության: 6-ամյա երեխան, ի դեպ, սովորում էր երեւանյան դպրոցներից մեկում` առաջին դասարանում: Արդեն քանի օր է` երեխայի մայրը նրան, սակայն, դպրոց չի տանում:

Տ. Չադենկովան ՀՀ-ից բացակայելու իրավունք չունի, սակայն հայտնի չէ, թե ինչո՞ւ է երեխային զրկել դպրոց հաճախելուց եւ ընկերների հետ շփվելուց:

Պատմում են, որ տատիկի հետ զրույցում մայրն ասել է, թե մեկ տարի հետո դպրոց կտանի երեխային: Պատկերացնել կարելի է, թե մեկ տարի տեւողությամբ այս դաժան դեպքերից, քաշքշուկներից հետո երեխան ինչպիսի հոգեկան ծանր ապրումներ կարող է ունենալ: Այն դեպքում, երբ դպրոցական, ընկերական միջավայրը կարող է երեխային օգնել` հաղթահարել իր ապրումները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ