27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք պետք է լսելի դարձնենք Արցախի ժողովրդի արդար պահանջը․ Շարմազանով

«Մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, հզորացնենք մեր ռազմական ներուժը, պայքարենք կոռուպցիայի դեմ, իրականացնենք ժողովրդավարական բարեփոխումներ։ Յուրաքանչյուրս  ամեն օր հոգևոր բարեփոխումներ պիտի իրականացնենք։ Մենք անկախ  ՀՀ քաղաքացիներն ենք ու դա ամենաբարձր պարգևն է յուրաքանչյուրիս համար», – այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս շեշտեց՝ մենք պետք է լսելի դարձնենք Արցախի ժողովրդի պահանջը։ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրաք չունի։ Մենք ՝ որպես ԱՀ անվտանգության երաշխավորներ՝ մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու ԱՀ քաղաքացիների անվտանգությունը և ԱՀ միջազգային ճանաչման հարցը։ Քանի դեռ ԱՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, և ԱՀ  պատվիրակները հնարավորություն չունեն իջազգային հարթակներում բարձրացնել իրենց արդար պահանջը, մենք՝ որպես ՀՀ պատգամավորներ, անելու ենք ամեն ինչ, որպեսզի միջազգային հարթակներում փոխարինենք ԱՀ պատգամավորներին ու  լսելի դարձնենք պաշտոնական Ստեփանակերտի քաղաքացիների արդար պահանջը», – նշեց Շարմազանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ