27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս հաղթահարել սեքսուալ զզվանքը

Վերջերս կատարած հետազոտության արդյունքում  պարզել են, որ սեքսուալ զզվանքը հաղթահարելու համար հարկավոր է ուժեղ գրգռվել:

Ֆրեյդը մի անգամ հարց է ուղղել` ինչու է տղամարդը  համակրելի աղջկա շուրթերը համբուրելիս զզվանք զգում` պատկերացնելով` ինչպես է  նրա ատամի խոզանակով մաքրում իր ատամները:

Հոլանդացի գիտնականները դա բացատրում են նրանով, որ մարդկանց մոտ զարգացել են կենսաբանական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ճնշել զզվանքն ինտիմ մտերմության ժամանակ, որը  նրանք հավանաբար կզգային այլ հանգամանքներում:

Գիտափորձի ժամանակ կանանց բաժանել են 3 խմբի: Նրանցից առաջինին էրոտիկ ֆիլմ են ցուցադրել, 2-րդ խմբին` էքստրեմալ սպորտաձեւերի մասին ֆիլմ` ոչ սեքսուալ գրգռվածություն արթնացնելու համար, 3-րդ խմբին` գնացքով ճամփորդելու մասին սովորական ֆիլմ:

Դրանից հետո նրանք պետք է կատարեին մի շարք առաջադրանքներ, որոնք տարբեր աստիճանի զզվանք են առաջացնում` ուտել թխվածքաբլիթ, որի ներսում որդեր են, հագնել վերնաշապիկ, որն, ինչպես նրանց են ասել, հագել է մանկապիղծը սեքսի ժամանակ, կեղտոտ վարտիքը նետել շորերի արկղը, վերցնել կենդանու ոսկոր:

Փորձը ցույց է տվել, որ առաջին խմբի կանայք սեքսուալ բնույթի առաջադրանքն ավելի քիչ զզվելի են համարել, ինչը չի կարելի ասել մյուս խմբերի մասնակիցների մասին: Ավելի վաղ կատարված նման ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ տղամարդկանց մոտ նման առարկաներն ավելի քիչ զզվանք են առաջացնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ