26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանը կարող է հզոր հարված հասցնել Ադրբեջանին» /տեսանյութ/

«Եթե ինֆորմացիա է ստացվում, որ Ադրբեջանն ինչ-ինչ քայլերի է պատրաստվում դիմել, ապա  Հայաստանը միանգամից պետք է կանխարգելիչ հարված հասցնի»,  – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

 Բանախոսը վստահեցրեց՝    մեր  դիրքերը բարելավելու նպատակով կարևոր աշխատանքներ են տարվում. «Առաջնագծում տնտեսական և ռազմական լուրջ քայլեր են կատարվում։ Խմելու ջրի հոսքեր կանցկացվեն դիրքերում,  որ կենցաղային հարցերը զինվորականներն առավել բարձր մակարդակով րականացնեն: Դիրքում ապաստարաններ են կառուցվել, ինչը կմեծացնի անվտանգությունը»։

Գառնիկ Իսագուլյանը  նշեց՝ ամեն դեպքում, թշնամուն չի թերագնահատում, բայց, այդուամենայնիվ, շեշտեց՝   հարկ եղած դեպքում Հայաստանը  կարող է հզոր  հարված հասցնել Ադրբեջանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ