27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հունաստանը դատապարտել է Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարում մահմեդական արարողության անցկացումը

Հունաստանի արտգործնախարարությունը քննադատել է մի քանի օր առաջ Թուրքիայի կրոնական ներկայացուցիչների կողմից Ստամբուլում գտնվող Այա  Սոֆիայում (Սուրբ Սոֆիայի տաճար) մուսուլմանական Ռամադան ամսի «նախախնամության գիշեր» կոչվող արարողության անցկացման համար: 

«Դատապարտում ենք Սբ. Սոֆիայի տաճարում Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի մասնակցությամբ արարողության անցկացումը, որի ընթացքում Ղուրան է կարդացվել, նամազ է արվել և այդ ամենը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ»,-ասվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ:

Արտգործնախարարության մեջ մասնավորապես ասվում է նաև, որ Սբ. Սոֆիայի տաճարը հանդիսանում է   UNESCO-ի մշակութային ժառանգություններից մեկը: Այն մզկիթ վերածելու փորձը՝ մասնավորապես Ղուրան ընթերցումը, վիրավորում է միջազգային քրիստոնյա  հանրությանը: Վերջինիս կոչ է արվել, որ տեղի ունեցածի կապակցությամբ համապատասխան  գնահատական տա: 

«Թուրքիային կոչ ենք անում, որ ցուցաբերի ժամանակակից և ժողովրդավար երկրին հարիր վերաբերմունք և պահպանի ոչ միայն Այա Սոֆիայի էկումենիկ խորհուրդը, այլև  հարգանք ցուցաբերի համաշխարային հուշարձանների նկատմամբ»,-հավելվել է հայտարարության մեջ:

Սբ. Սոֆիան բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն է եղել  և հանդիսացել է Կ.Պոլսի  պատրիարքի նստավայրը։ Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ՝ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ