26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  վստահ է՝  այժմ Ադրբեջանում ծանր ֆինանսական  իրավիճակ է ստեղծվել: 
«Օրերս  հայտնի դարձավ, որ սնանկացման շեմին է նաև «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն: Ադրբեջանի խոշորագույն բանկերից մեկն էլ  երեք միլիարդ դոլարի պարտք է կուտակել: Նավթային կորպորացիան,  Ադրբեջանի միջազգային ավիաընկերությունը ևս մեծաքանակ պարտքեր են կուտակել: Ասվածից  հասկանալի է դառնում՝  այս մեծ խնդիրները հանգեցնելու  են նրան, որ Ալիևը տարբեր ոլորտներից գումարներ է դուրս բերելու՝ կրթական, առողջապահական…. Իսկ սա, բնականաբար,  կհանգեցնի նրան, որ հասարակությունը  դժգոհության ալիք կբարձրացնի: Հասարակության ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար Ալիևը գործը տանում է  պատերազմի», – այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Գագիկ Համբարյանը:

 Վերջինս շեշտեց՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի: 
«Մենք պետք է  իմանանք, որ պետք չէ վարանել ու հարկ եղած դեպքում Ադրբեջանի հետ պիտի խոսենք հենց իր լեզվով», – եզրափակեց Գագիկ Համբարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ