26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գայանե Սողոմոնյանին կփոխարինի Աննա Ստեփանյանը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին այդ պաշտոնից ազատվել է Գայանե Սողոմոնյանը, ով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է:

Աննա Ստեփանյանի կենսագրությունը.

Ծնվել է Երեւանում 04.05.1971թ.,

1993թ.-ին ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվ.  ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը,

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեությունը.

1993-1996թթ. – մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երեւանի թիվ 77 դպրոցում,

1996-2008թթ. – Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երեւանի թիվ 83 դպրոցում

2008թ.ից մինչեւ 2017թ. հունիսի 7-ը՝ ԵրեւանիՍիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,

2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ