20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հավատացե՛ք սեփական ուժերին. հոգեբանի խորհուրդները դիմորդներին

 Հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության  քննությունները:  
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը   դիմորդներին խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին և չլարվել: 
«Այդուամենայնիվ, պետք չէ մտածել, որ դա գերխնդիր է ու առանց դրա կյանքը կվերջանա: Իհարկե, դա կյանքի կարևոր ճանապարհ է, որը մարդ պիտի անցնի: Հարկավոր է վստահ լինել սեփական ուժերի վրա ու  հասկանալ, որ եթե պարապել ես ու ջանք թափել, ուրեմն պետք է սթափ, հանգիստ հանձնել քննությունը՝ ցանկալի արդյունք ստանալու համար:

Չի կարելի ինչ-որ կողմնակի միջամտությունների  մասին մտածել: Դիմորդների մեծ մասը որպես կանոն՝ պարապում է կրկնուսույցների, դասախոսների մոտ ու տվյալ քննության մոդելին նա արդեն իսկ ծանոթ է լինում, այնպես որ, առանձնապես պետք չէ լարվել: Էմոցիոնալ վարքը  կհանգեցի նրան, որ դիմորդը չի գնահատվի ըստ արժանվույն: Սրանից խուսափելու համար  հարկավոր է սթափ մտնել քննասենյակ ու վստահ հանձնել քննությունը», – նշեց հոգեբանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ