26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում աշակերտները կրակոցների տակ են սովորում

25-ամյա Տարոն Աղաքարյանը  արդեն մեկ տարի է, ինչ  Հայաստանից մեկնել է Արցախ՝ այնտեղ որպես ուսուցիչ աշխատելու: Henaran.am-ի հետ զրույցում Տարոնը պատմեց՝  աշխատանքի առաջարկն ստանալուն պես, առանց  մեկ վայրկյան իսկ մտածելու ,  համաձայնել է՝ մտածելով, որ իր առաքելությունը , գուցե,  արցախցի  երեխաներին կրթելն է:

«Աշխատանքի բերումով հաստատվեցի Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղում: Ես միանգամից ջերմ ընդունելության արժանացա տեղի բնակչության կողմից: Կարճ ժամանակում ընտելացան և սիրեցին Հայաստանից ժամանած իրենց նորեկ ուսուցչին: Ամեն ինչ պարտավորեցնող էր,  և ես ջանք ու եռանդ չխնայեցի մատաղ սերնդին արժանապատիվ կրթելու և դաստիարակելու համար: Իմ ձեռքի տակ եղած միջոցներով ցուցադրում էի Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները, բացատրում,  որ նրանք էին,  որ իմացյալ մահով անմահացան, որ դուք այս հողում հանգիստ դպրոց հաճախեք», – պատմեց Տարոնը՝ նշելով, որ գյուղում կենցաղային պայմանները թեև վատ են, բայց ինքը որոշել է՝ մնալու է ու շարունակելու է իր աշխատանքը:

Վերջինս շեշտեց՝  Քաշաթաղի շրջանի Արտաշավի  գյուղի դպրոցում  սովորում է  38 աշակերտ,  այսինքն՝ ամեն դասարանում մոտավորապես 5 աշակերտ կա:

18555168_614298905425402_1812350835_n
 

Տարոնն ասում է՝ չգիտես ինչու, արցախցի աշակերտները տարբերվում են իր տեսած մյուս աշակերտներից:

«Արցախցի մանուկները,  իմ կարծիքով,  տարբերվում են նախևառաջ իրենց դաստիարակությամբ, բարոյական բարձր հատկանիշներով, Ֆիզիկական բարձր պատրաստավածությամբ, նվիրվածությամբ:  Դպրոցի տղաներից ոչ մեկը չի ծխում,  գրեթե յուրաքանչյուրը պտտաձողի վրա պտտվում է առնվազն 15 անգամ», – նշեց Տարոնը՝ ընդգծելով՝ արցախցի աշակերտները չեն վախենում ո՛չ կրակոցների ձայներից, ո՛չ էլ թշնամու ռազմատենչ հայտարարությունից. կրակոցների ձայների ներքո  դաս են սերտում ու ուզում են շուտ մեծանալ, որ զինվոր դառնան ու հայրենիքի սահմանները պահեն:

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ