27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Երկու դագաղ մի օրում դրվեց գյուղում…» /տեսանյութ/

Սերգեյ պապը որդու մասին  դեռ ներկայով է խոսում: Նրա համար միշտ կենդանի է Մխիթարը: Հիշում է ու պատմում.« Երկու տղա ունեմ, մեկը՝ Արթուր, մեկը՝ Մխիթար: Մեկը ծնվել է 1970 թվականին, մյուսը 1973 թվականին: Էն մի տղաս ծառայում էր աշխարհի մյուս ծայրում ու լսում է պատերազմի մասին: Զորամասի թուրքերին ծեծում է ու փախնում: Եկավ Արցախ ու գնաց առաջնագիծ »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության,  Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Սերգեյ Ավետիսյանը:

Հայրը հիշում է՝ դեռ վաղ մանկական տարիներից Մխիթարը մահակով էր ման գալիս ու ավելի ուշ կամավորագրվեց՝ մահակը փոխարինելով զենքով:

Մխիթարը զոհվել է մարտական գործողության ժամանակ, հրադադարի ռեժիմի հաստատումից առաջ:

«Բերդաձորը 4 զոհ տվեց՝ երկուսը Մեծշենից: Երկու դագաղը մի օրում դրվեց գյուղում…»,-ասաց Սերգեյ Ավետիսյանը:

Սերգեյ Ավետիսյանը ընդգծում է.«Ծնվել եմ ստեղ, երեխեքիս մեծացրել եմ ստեղ ու մեռնելու եմ ստեղ: Ես ոչ զոհված տղայիս գերեզմանը կթողնեմ ու ոչ էլ ծնողներիս գերեզմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ