27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Թուրք երիտասարդը ավտոմատով խփեց ստամոքսիս …»/տեսանյութ/

«Բերդաձորից հեռացա, երբ նոր էի ամուսնացել: Հետո երբ սկսեց արցախյան շարժումը՝ հայրենասիրական մղումներով հետ եկանք գյուղ: Մի տարի հետո գյուղը բռնազավթվեց՝ ադրբեջանցիների հետ ռուսական ՕՄՕՆ-ի ուժերն էին: Այդ օրը բոլորս տանն էինք…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բերդաձորցի Անժելա Սարկիսյանը:

«Ամուսնուս տարան Լաչին, ինձ էլ ծեծեցին թուրքերը՝ ոսկի տուր ասեցին: Թուրք երիտասարդը ավտոմատով ուժեղ խփեց ստամոքսիս: Ականջիս ոսկյա օղեր էին, բայց նա չտեսավ, հետո հանել՝ տվել եմ սկեսրոջս: Վախից դողում էի: Սկեսուր ոտքի տակին բերեց՝ հասցրեց Գորիս»,-պատմեց Անժելա Սարգսյանը:

Նշենք, որ 1992 թվականի  մայիսի 17-ին Բերդաձորը ազատագրվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ