27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

25 տարի սովետական բանտում՝ հանուն Հիսուսի

1960 թվականի հունիսին Նյու Յորքում ինքնաթիռից իջավ 73-ամյա մի կին։ Նա շատ վատ էր հագնված, եւ ռուս գյուղացի կնոջ տեսք ուներ։ Վախից դողալով՝ նա սկսեց իջնել ինքնաթիռի աստիճաններից, նրան սպասում էր որդին, ում չէր տեսել 25 տարի․․․

Իջնելով՝ նա ամուր գրկեց որդուն եւ արցունքների միջից ասաց՝ շնորհակալ եղիր Աստծուն, որդիս։ Նա պահպանեց իմ կյանքը, եւ մահվանիցս առաջ ես կարող եմ մեկ անգամ էլ տեսնել երեխաներիս, ես այնքան ուրախ եմ․․․

Այդ կնոջ անունը Եկատերինա Վորոնաեւա էր, գրում է 316NEWS-ը։

Որն էր այս կնոջ պատմությունը։ 

1920 թվականին Նյու Յորքի եկեղեցու քահանա Իվան Վորոնաեւը հեռացավ ԱՄՆ-ից ու մեկնեց ԽՍՀՄ՝ Ավետարան քարոզելու։ Նա կնոջ եւ 5 երեխաների հետ Օդեսայում հիմնավորվեց։ Սկզբում տեղի իշխանություններն աչք էին փակում նրա քարոզների վրա, եւ Վորոնաեւները մի քանի եկեղեցի բացեցին Ուկրաինայում։

Բայց 1929-ին իրավիճակը փոխվեց՝ սկսեցին հավատացյալների հետապնդումները։

Շուտով Վորոնաեւին ձերբակալեցին, նրան Խարկովի բանտ տարան եւ 8 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Այդ բանտը ամենասարսափելի բանտերից մեկն էր, հետո նրան ուղարկեցին Սիբիր, եւ նա անցավ դժոխք՝ երկրի վրա։ 

Նա ծանր աշխատանքներ էր անում, բայց կոմունիստներն այդքանով չբավարարվեցին, նրանք որոշեցին քանդել քահանայի ընտանիքը։

1933-ին ձերբակալեցին նաեւ Իվանի կնոջը՝ Եկատերինա Վորոնաեւային։ Նրան ձերբակալեցին, երբ անկողնում հիվանդ պառկած էր, խլեցին անչափահաս երեխաներին։ Կնոջը հակասովետական գործողությունների մեջ մեղադրելով՝ բանտարկեցին Օդեսայի բանտում։ 

Հետո նրան հազարավոր մղոններ հեռու ուղարկեցին՝ ծաղրելով, նվաստացնելով, տանջելով․․․ Նա աշխատում էր իբրեւ մաքրուհի, ձմռան բքին սառույցների վրա լվանում ճամբարի անվտանգության աշխատակիցների հագուստները։ 25 տարի Եկատերինան անցկացրեց բանտում՝ հեռու լինելով երեխաներից, չիմանալով, թե ուր են նրանք, ինչպես են ապրում։ 

Երեխաներն էլ հետ էին փախել ԱՄՆ եւ ծնողներից ոչ մի լուր չունեին։ Եւ ահա 25 տարի անց նրանցից մեկը՝ Պավելը, մորից նամակ ստացավ, որ նա ողջ է։ 

Նամակում մի քանի տող էր․ «Ես ձեր մայրն եմ, ես 73 տարեկան եմ, եւ ազատվել եմ կալանքից։ Ինձ ապրելու քիչ ժամանակ է մնացել, եւ Աստծուց մի բան եմ խնդրել ու նա թույլատրել է՝ վերջին անգամ տեսնել երեխաներիս»։

Պավելը չէր կարողանում հավատալ աչքերին։ Նա կարծում էր, թե ծնողները վաղուց մահացել են սովետական ճամբարներում։

Պավելն ավելի ուշ պատմել է, որ մայրը երբ ԱՄՆ ժամանեց, դեռ չէր կարողանում ադապտացվել, գիշերները սարսափահար վեր էր թռչում, գոռում։ Լսելով նրա դաժան պատմության մասին՝ շատ հոգեւորականներ, քահանաներ գալիս էին կնոջը տեսակցության։

Ամեն անգամ, երբ Եկատերինային խնդրում էին պատմել իր կալանավորման մասին, լաց էր լինում ու սկսում աղոթել։ 

1965-ին Եկատերինան մահացավ, նա գնաց Հիսուսի մոտ, ում հավատարմորեն ծառայել էր ողջ կյանքում՝ ամուսնու հետ, հանուն ում թողել էր իր գեղեցիկ կյանքն ԱՄՆ-ում ու տեղափոխվել, հանուն ում 25 տարվա տառապանքների միջով էր անցել, զրկվել երեխաներից․․․ Նա գնաց Աստծո մոտ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ