23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընտրությունները վերջացան, նորմալ, շնորհքով աշխատեք․ Շիրակի մարզպետի դժգոհությունները դպրոցի տնօրեններից (տեսանյութ)

Այսօր ուսումնական տարեվերջյան խորհրդակցություն անցկացվեց Շիրակի մարզի բոլոր  դպրոցների տնօրենների  մասնակցությամբ: Նախ  Շիրակի մարզ կրթության  վարչության պետը ներկայացրեց  դպրոցների տարբեր դասարաններում ավարտական քննությունների  ցանկը, ապա   խիստ  հրահանգեցին, որ <<Վերջի զանգ, վերջի դաս>> միջոցառումներին հավելյալ դրամահավաք չկազմակերպվի:

<<Ախր, դուք գիտեք մեր մարզի պայմանները,  գործ չկա, ամեն 100 դրամն էլ շատ ընտանքիների համար  դժվար է տալը: Չհիմնավորված պահանջները պատժվելու են շատ խիստ: Ուսումնական տարվա ընթացքում մեր ու ձեր էրած աշխատանքը  ջուրը կլցվի, հենց էս տարվերջին: ես չեմ հասկանում, թե ի?նչ կարելի է շահել, բացի կորցնելոց: Էղածն էլ բանմ չէ>>,  նշեց Հովսեփ Սիմոնյանը, իսկ  Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ  խիստ նշեց. << Նայեք, մեր մարզից թեժ գծին բողոքներ չլինեն>>:

Հերթը հասավ խնդիրներին ու դժգոհություններին: <<Դպրոցում կատարվող շատ բաներ  մենք որպես լիազոր ու վերադաս մարմին  իմանում ենք լրատվամիջոցներից: Ես կարծում եմ, որ չկա մի պաշտոնյա, որ չզբաղվի խնդիրներով>>, -նշեց մարզպետն ու հատկապես  դիմեց Արթիկի թիվ 4 դպրոցի  տնօրենին, որ բողոքում էր, թե դպրոցը միավորում են ու   դպրոցի շենքում  տեքստիլ արտադրամաս է ստեղծվելու ներդրողների կողմից: Մարզպետը  դժգոհեց, որ երեխաներին դարձրել են գործիք, պլակատ տվել ձեռքներին ու բողոքող: <<Այ, էդ ձևով լավ, եթե կարողանայիք պլակատ բռնելու տեղը, որ դպրոցը էդ աստիճանի չհասներ, ես շատ ուրախ կլինեի: Չի կարելի երեխաներին  ներքաշել այն խնդիրների միջև որ վերաբերում են տնօրեն, մարզպետ և այլ վերադաս մարմիններին: Եթե խնդիր կա  պետք է նախ  մենք իմանանք>>, – վրդովմունքով  նշեց մարզպետն ու նաև տեղեկացրեց, որ  լինելու է օպտիմալացում, բայց աշխատողների չենք կրճատելու, ցանկացած խնդիր լուծվելու են համատեղ:

Հետո անդրադարձ եղավ դպրոցներում ուսուցիչների որակին ու ընդունելությանը: <<Ինչ է նշանակում, ախպեր, քուր, մորքուր, իրար հետ լցվել են դպրոց ու շնչելու հնարավորություն չեն տալիս, նույնը վերաբերում է խորհուրդի կազմերին:  Որոշ դպրոցի տնօրեններ էլ շատ փաստեր թաքցնում են: Ուշադիր  եղեք ում եք ընդունում, արժանի է, արժանի չէ>>, – հավելեց Շիրակի մարզպետն ու խոսքը եզրապակեց <<ընտրությունները վերջացան, նորմալ պտի աշխատենք: Էն տնօրենները, ովքեր այս պահանջներին չեն բավարե, հաստատ չեն  աշխատելու, էլ չեմ ասե, այլ հետևանքների մասին: Իրավապահ մարմինները  շատ դեպքերում գործ են հարուցել, իհարկե, ոչ օդից, էն ժամանակ օգնել եմ, բայց մի սահման կա, որից էն կողմ պետք է գիտակցեք, թե ինչի համար եք  ծառայում ու աշխատում>>: 

18424716_1666275623400557_1047911589_n   18425864_1666274620067324_1986249724_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ