27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիան արգելափակել է Wikipedia-ն

Թուրքիայում առավոտվանից արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հնարագիտարանի Wikipedia-ի մուքը: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝  արգելափակման վերաբերյալ հարցմանն ի պատասխան «E-Devlet» պետական պորտալից հայտնել են, որ այս պահի դրությամբ դատարանի որոշմամբ սահմանված արգելափակում չկա:

Այնուհետև հարցում է արվել Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդին (BTK), որտեղից էլ պարզաբանում են տվել, որ հիմք ունենալով իրենց կանոնադրությունը,  տեխնիկական և իրավական նկատառումներով կիրառել են վարչական միջոցներ:

«Փաստորեն առանց դատարանի որոշման BTK-ն կիրառում է վարչական միջոցներ»,- եզրակացնում է «Hurriyet»-ը:

Ըստ նույն աղբյուրի՝ հայտնի է դարձել, որ տևական ժամանակ թուրքական կողմը գրագրության մեջ է եղել Wikipedia-ի հետ և առարկություններ հայտնել մի շարք հոդվածների բովանդակության վերաբերյալ: Մասնավորապես դժգոհություն է եղել այն մասով, որ Թուրքիան ներկայացվել է որպես ահաբեկչությանը աջակցող և ահաբեկիչների հետ համագործակցող երկիր: Բայց Wikipedia-ն ոչ միայն չի հետևել Թուրքիայի նախազգուշացումներին և չի հեռացրել վերոնշյալ բնույթի նյութերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Wikipedia-ի օգտատերերը նախագահ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել և գրել «բռնապետ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ