27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆեթթուլլահ Գյուլենը՝ Դինքի սպանության գործով մեղադրյալ

Թուրքիայում հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացության մեջ 51 մեղադրյալների շարքերում տեղ է գտել նաև Էրդողանի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր գյուլենական շարժման առաջնորդ և իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի անունը:

Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, Ստամբուլի գլխավոր դատախազության, ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների վարչության դատախազ Գյոքալփ Քյոթչուի կողմից տարվող հետաքննության արդյունքում կազմվել է 122 էջանոց մեղադրական եզրակացություն, որը ներառում է 51 կասկածյալ, 28 ձերբակալված և 8 որոնման մեջ գտնվող անձանց անուններ:

Ուշագրավ է, որ Դինքի սպանության մասնակցության մեջ մեղադրվում են գյուլենական համայնքի անդամներ և անձամբ համայնքի ղեկավար Ֆեթթուլլահ Գյուլենը:

Ըստ աղբյուրի՝ մեղադրյալների շարքում են նաև նախկին դատախազ Զեքերյա Օզը, փակված «Զաման» պարբերականի խմբագիր Էքրեմ Դումնլըն, լրագրողներ Ադեմ Յավուզ Արսլանը, Էրջան Գյունը, նախկին գնտապետ Համզա Ջելեփօղլուն, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Մեթին Յըլդըզը, Ստամբուլի ժանդամերիայի հեզախուզության բաժնի աշխատակից Մուհարրեմ Դեմիրքալեն և այլոք:

Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ